Գործնականում ամենօրյա աշխատանք է գնում TRIPP-ի շուրջ. Փաշինյան
Գործնականում ամենօրյա աշխատանք է գնում TRIPP-ի շուրջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով․ «Եվ տարածքի ուսումնասիրություն, և ֆինանսական ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն, և կառավարման մոդելների ուսումնասիրություն, և դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն և այսպես շարունակ»։
Խոսելով նոր, մոդուլային ատոմակայանի կառուցման մասին՝ վարչապետն ասել է, որ նման առաջարկներ ստացել է և ՌԴ-ից, և Կորեայից, Ֆրանսիայից․ «Մեր հաշվարկն այն է, որ մենք արևային էներգիայի այս տեմպով հազար մեգավատանոց, իսկ առաջարկները հիմնականում հազար կամ 600 մեգավատանոց ատոմակայանի մասին են, նման մեծ ատոմակայանի կարիք չենք ունենալու, որովհետև ունենք մեր ռեսուրսը՝ արևը։ Մենք հիմա կենտրոնացած ենք, ուզում ենք մոդուլային ատոմակայան»։