ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը սկսել է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացումը Նաթանզում

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը սկսել է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացումը Նաթանզում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Իրանը սկսել է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացումը՝ առաջադեմ IR-6 ցենտրիֆուգների օգտագործմամբ Նաթանզի ստորգետնյա օբյեկտում:

«2022 թ. օգոստոսի 28-ին վառելիքի հարստացման օբյեկտի գործակալությունը հաստատել է, որ Իրանը մինչեւ 2 տոկոս (իզոտոպով) հարստացված ուրան հեքսաֆտորիդը մատակարարում IR-6 (ցենտրիֆուգային) կասկադ՝ մինչեւ 5 տոկոս (իզոտոպով) հարստացված ուրանի հեքսաֆտորիդի արտադրության համար»:

2015 թ. Իրանի միջուկային համաձայնագրի համաձայն Իրանում ուրանի հարստացման թույլատրված մակարդակը չպետք է գերազանցի 3.67 տոկոսը։

Աղբյուրը՝   news.am