Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր գինու համտես-մրցույթը
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը (Concours Mondial de Bruxelles):
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ համտես-մրցույթի շրջանակներում Հայաստան են ժամանելու շուրջ 400 գինու միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ, գնորդներ և այլն։ Համտեսվելու է 65 երկրից ներկայացված շուրջ 8000 տեսակ գինի։ Մրցույթին կհաջորդի միջազգային շուրջ 30 լրագրողների մեդիատուրը։
Մայիսի 21-ին ժամը 09։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա համտեսի բացման պաշտոնական արարողությունը։
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» մրցույթի տնօրենը։