Շարունակվում են Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները

Շարունակվում են Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները

Շարունակվում են Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և պետական ֆինանսավորմամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 276 միլիոն դրամ։

Նոր դպրոցը կառուցվում է նախկին շենքի տեղում՝ 450 աշակերտական տեղով։ 
Նախագծով նախատեսվում է կառուցել յոթ մասնաշենքից բաղկացած, արդի չափորոշիչներին համապատասխան դպրոց՝ ապահովված նոր գույքով և ժամանակակից պայմաններով։
Ծրագրի ավարտը նախատեսվում է 2026 թվականի նոյեմբերի 30-ին։