Վրաստանի կառավարությունը հաստատել է երկրում կրիպտոարժույթների կարգավորման իրավական բազան

Վրաստանի կառավարությունը հաստատել է երկրում կրիպտոարժույթների կարգավորման իրավական բազան

Վրաստանի կառավարությունը հաստատել է ֆինանսական հատվածի համար նորացված իրավական բազան, որը կարգավորում է թվային բիզնեսի եւ կրիպտոարժույթների առեւտրի ոլորտը։

Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լեւան Դավիթաշվիլին։

Նրա խոսքով, օրինագծերի փաթեթն արդեն ուղարկվել է խորհրդարան, փոփոխությունները նախատեսվում է ընդունել աշնանային նստաշրջանում։ Նախարարը բացատրել է, որ դրանք նախատեսում են ազգային օրենսդրության մերձեցում ԵՄ երեք կարեւոր դիրեկտիվների հետ՝ «Հարկային ծառայությունների մասին դիրեկտիվ» (PSD2), Կապիտալի հանդեպ պահանջների դիրեկտիվ» (CRD) եւ «Վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների մասին դիրեկտիվ» (VASP):

Վերջինս նախատեսում է թվային ակտիվների առեւտրով զբաղվող անձանց իրավական կարգավիճակի տրամադրում, ինչպես նաեւ նրանց պարտավորությունների եւ իրավունքների սահմանում։ Սա կվերացնի կրիպտոարժույթների օգտագործումը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման համար:

Ինչպես նշել է Դավիթաշվիլին, VASP օրենսդրությունը Վրաստանում կրիպտոարդյունաբերության կայուն կարգավորման ուղղությամբ ձեռնարկված ամենակարեւոր քայլերից մեկն է։

Նախարարը նաեւ ընդգծել է, որ ԵՄ դիրեկտիվներին Վրաստանի ֆինանսական օրենսդրության համապատասխանեցումը միայն առաջին քայլն է, քանի որ Վրաստանը ցանկանում է ապագայում վերածվել կրիպտոհանգույցի, ինչը ամրագրված է Վրաստանի կառավարության 2020-2025 թվականների զարգացման ռազմավարության մեջ։

Ըստ bm.ge գործակալության՝ նոր օրենքների ընդունումից հետո համաշխարհային կրիպտոարդյունաբերության խոշոր խաղացողները կկարողանան աշխատել Վրաստանում։

Աղբյուրը՝   news.am