Արդյո՞ք Հայաստանը 10 տարի առաջ Իտալիային զենք է վաճառել. Մխիթար Հայրապետյանի պարզաբանումը
Օրեր առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ մայիս ամսվա ընթացքում Հայաստանից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայկական զենք է արտահանվել, որից հետո համացանցում լուրեր շրջանառվեցին, թե դեռևս 10 տարի առաջ ՀՀ-ն հայկական արտադրության զենքեր է վաճառել այնպիսի երկրների, ինչպիսիք են Իտալիան և Լեհաստանը: