ՖՈԿՈՒՍ․ Ֆինանսական խարդախություններն աճում են․ ինչպե՞ս չդառնալ զոհ
Ֆինանսական անվտանգությունը դարձել է առավել արդիական թեմա․ խարդախությունների նոր ձևերն արագ տարածվում են։
ՀՀ կենտրոնական բանկի զեղծարարությունների կանխարգելման բաժնի ղեկավար Մարիամ Թովմասյանը «Ինչպես է աշխատում փողը» փոդքաստում ներկայացնում է, թե ի՞նչ մեթոդներով են կիբեռհանցագործները փորձում մոլորեցնել քաղաքացիներին և ի՞նչ պարզ կանոններ պետք է իմանալ՝ անձնական տվյալները պահպանելու և սեփական ֆինանսները պաշտպանելու համար։