Գնաճը եվրոգոտում օգոստոս ամսին հասել Է ռեկորդային 9,1 տոկոսի՝ գերազանցելով կանխատեսումը

Գնաճը եվրոգոտում օգոստոս ամսին հասել Է ռեկորդային 9,1 տոկոսի՝ գերազանցելով կանխատեսումը

Եվրոգոտում սպառողական գներն օգոստոս ամսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 9,1 տոկոսով: 

Այսպիսով, գնաճն արագացել Է հուլիսի 8,9 տոկոսի համեմատությամբ եւ նորացրել առավելագույն ցուցանիշը հաշվարկներ վարելու սկզբից ի վեր: Վերլուծաբանները, որոնք մասնակցել են Trading Economics-ի կողմից անցկացված հարցմանը, սպասում Էին նկատելի աճից պակաս ցուցանիշի՝ 9 տոկոսով: The Wall Street Journal-ի կողմից հարցվածները կանխատեսում Էին 8,9 տոկոս:

Գնաճը գերազանցում Է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵՎԿԲ) նպատակային ցուցանիշը, որը կազմում Էր 2 տոկոս, ավելի քան քառակի:

Սպառողական գները, առանց սննդամթերքի ու Էներգակիրների հաշվառման, օգոստոսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 4,3 տոկոսով՝ նախորդ ամսվա 4 տոկոսի համեմատությամբ: Էներգառեսուրսների գներն անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ կտրուկ բարձրացել են 38,3 տոկոսով, սակայն աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են մեկ ամիս առաջվա 39,6 տոկոսով բարձրանալու համեմատությամբ:

Սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը թանկացել են 10,6 տոկոսով (հուլիսին 9,8 տոկոսով), արդյունաբերական ապրանքները՝ 5 տոկոսով (4,5 տոկոսով), ծառայությունները՝ 3,8 տոկոսով (3,7 տոկոսով):

Սպառողական գների աճն օգոստոսին նախորդ ամսվա համեմատությամբ կազմել Է 0,5 տոկոս:

Հուլիսին այս ցուցանիշն աճել Է 0,1 տոկոսով:

Աղբյուրը՝   armenpress.am