Վրաստանում մտադիր են «լեռնային գարեջուրը» ճանաչել ոչ նյութական ժառանգության օբյեկտ

Վրաստանում մտադիր են «լեռնային գարեջուրը» ճանաչել ոչ նյութական ժառանգության օբյեկտ

Վրաստանի խորհրդարանում գյուղատնտեսության հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Գելա Սամխարաուլին հայտարարել է աշխատանքային խումբ ստեղծելու ծրագրերի մասին, որը կզբաղվի «վրացական լեռնային գարեջրին» ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ շնորհելու հարցով։

Պատգամավորի խոսքով՝ այս աշխատանքային խումբը զբաղվելու է վրացական գարեջրագործության ավանդույթների պահպանմամբ և զարգացմամբ։