Լեռնակերտում ավարտվում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները

Լեռնակերտում ավարտվում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 459 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ոռոգման ներքին ցանցի կառուցում Լեռնակերտի 1-ին և 2-րդ փողոցներում՝ 500 գծամետր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են մարտից և արդեն իրականացվել են շուրջ 90 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկից արդեն Լեռնակերտի