Հայէկոնոմբանկն առաջարկում է «Մանկական» ավանդ երեխաների հուսալի ապագայի համար

Հայէկոնոմբանկն առաջարկում է «Մանկական» ավանդ երեխաների հուսալի ապագայի համար

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայէկոնոմբանկը բարձրացրել է «Մանկական» ժամկետային ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքները դրամով եւ ԱՄՆ դոլարով կատարվող ներդրումների համար․

Արժույթ

Տարեկան անվանական տոկոսադրույք

AMD

9.5 %

USD

4.5 %


Առաջարկը գործում է 01.06.2026-31.08.2026թթ. ժամանակահատվածում՝ 16 տարեկանը չլրացած երեխաների անվամբ ներդրվող «Մանկական» ժամկետային ավանդի կամ ավանդների համար։

Բանկից հայտնել են, որ ակցիայի շրջանակում առնվազն 1 մլն դրամ (կամ համարժեք ԱՄՆ դոլար) չափով «Մանկական» ժամկետային ավանդ ներդնող հաճախորդներին բանկը տրամադրում է նաեւ այլ արտոնություններ՝ 

•    Visa Guru Travel վճարային քարտ՝ 0 դրամ տարեկան սպասարկման վճարով (1-ին տարվա համար),
•    «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ճանապարհորդության ապահովագրություն (TR Whole World AEB)՝ 4,000 դրամ սակագնով,
•    Տեղեկանքների տրամադրում՝ 50% զեղչված սակագնով,
•    անհատական պահատեղ՝ 30% զեղչված սակագնով (բացառությամբ Գլխամասային գրասենյակում գտնվող պահատեղերի)։

Ավանդը հնարավոր է․ 

•    ներդնել բանկի Գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում (բացառությամբ «Արարատյան» եւ «Սիլաչի» մասնաճյուղերի), 
•    համալրել AEB Mobile/Online համակարգերի միջոցով:

Ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: