Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Հայաստանից 230 տոննա ծաղիկ է ուղարկվել Եկատերինբուրգ

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Հայաստանից 230 տոննա ծաղիկ է ուղարկվել Եկատերինբուրգ

Եթե նախկինում  սեպտեմբերի 1-ին ծաղիկները  հիմնականում  Նիդերլանդներից էին տեղափոխում Եկատերինբուրհ, ապա այս տարի՝ Հայաստանից։ 

«Երևանից Եկատերինբուրգ ամեն օր ինքնաթիռներ են ժամանում, որոնցից յուրաքանչյուրը բեռնված է մոտ մեկ տոննա թարմ ծաղիկներով։ Տեսականին նախորդ տարիների համեմատ առանձնապես չի փոխվել։ Սեպտեմբերի 1-ին վաճառասեղաններին կհայտնվեն գերբերաներ, ալստրոմերիաներ և այլ ծաղիկներ»,- ասել է Սորոկինի անվան Կոլցովսկայա մաքսատան ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Սենտյակովը։

Ընդհանուր առմամբ, մինչև սեպտեմբերի 1-ը Ուրալի էլեկտրոնային մաքսատանը մաքսազերծվել է ավելի քան 230 տոննա ծաղիկ՝ գրեթե 1,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Ընդ որում, հիմնական հոսքը գնում է ավտոմեքենայով, հաղորդել են Ուրալի էլեկտրոնային մաքսատանը։

Աղբյուրը՝   panorama.am