2026 թ. բյուջե. Պաշտպանական և գիտահետազոտական ծախսերի շրջադարձային կրճատում

2026 թ. բյուջե. Պաշտպանական և գիտահետազոտական ծախսերի շրջադարձային կրճատում

2019–2025 թվականներին Հայաստանի պաշտպանական ոլորտի պետական ծախսերն աճել են 2.2 անգամ։ 2026 թվականի համար նախատեսված ցուցանիշները, սակայն, փաստում են այլ իրողության մասին։ 44-օրյա պատերազմից ի վեր առաջին անգամ պետությունը նվազեցնում է ֆինանսավորման ծավալները, ընդ որում՝ ոչ միայն պաշտպանական համակարգի, այլև գիտական հետազոտությունների և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ուղղություններով։

Պաշտպանական ծախսերի մասնաբաժինը Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր ծախսերում, 2019–2026 թթ.

Եթե ռազմական շքերթն ի ցույց դրեց նախորդող տարիների ներդրումների նյութական արդյունքը, ապա բյուջեի ցուցանիշները վկայում են ապագա տնտեսական և ռազմավարական առաջնահերթությունների մասին։

Այդուհանդերձ, պլանավորված հատկացումներն ամբողջական պատկերը չեն արտացոլում։ Օրենսդիր մարմնի կողմից հաստատված բյուջեի և գանձապետարանի կողմից փաստացի կատարված ծախսերի միջև առկա է էական տարբերություն։ Վիճակագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բյուջետային ծախսերի կատարողականի այս ճեղքվածքը պաշտպանական և գիտահետազոտական ոլորտներում դրսևորվում է խիստ տարբեր կերպ։

Հայաստանի R&D բյուջեն. պլան և փաստացի, 2019–2026 թթ.

 

Մանրամասն՝ այստեղ