Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրին

Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը երրորդ փորձից հետո հավանություն է տվել Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագրին։

Փաստաթուղթը նախատեսում է եվրոպական մաքսատուրքերի վերացում ամերիկյան արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև ամրագրում է Վաշինգտոնի իրավունքը՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքների վրա կիրառելու մինչև 15% առևտրային մաքսատուրքեր։

Եվրախորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համապատասխան քվեարկությունը տեղի է ունեցել մասնագիտացված հանձնաժողովում։

«Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը քվեարկել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի օգտին»,- նշվում է հայտարարության մեջ։

Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ԵՄ-ն պարտավորվել է մինչև 2028 թվականի վերջը ԱՄՆ-ից գնել 750 միլիարդ դոլարի էներգակիր։

Փաստաթղթի վերջնական հաստատումը նախատեսված է Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը կանցկացվի հունիսի 15-18-ը։