Մայրաքաղաքում երեկոյան ժամերին հնարավոր է անձրև

Մայրաքաղաքում երեկոյան ժամերին հնարավոր է անձրև

Հունիսի 4-ի կեսօրից հետո, 5-6-ի առավելապես կեսօրից հետո, ,7-8-ի օրվա ընթացքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 5-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում hունիսի 4-6-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-8-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    36.5°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        6.4°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    20.8°C