Հայտնի են ամառային զորակոչի ժամկետները

Հայտնի են ամառային զորակոչի ժամկետները
Հայաստանում զորակոչի շրջանակում ԶՈւ–ի համալրման ժամետը կսահմանվի 2026թ. հունիսի 29–ից մինչև օգոստոսի 15ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման մեջ նաև նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026թ. հունիսի 24–ից մինչև օգոստոսի 15–ը ներառյալ։