Անդրկովկասի հանրապետությունների տնտեսական աճը

Անդրկովկասի հանրապետությունների տնտեսական աճը

aliq.ge-ի վերլուծաբան Նորայր Միսկարյանը վերլուծական հոդվածում գրում է.

«Ոչ միայն գլոբալ, նաև Կովկասում համաճարակը և կառավարությունների կիրառած սահմանափակումները բացասաբար են անդրադարձել տնտեսության վրա։ Արդեն իսկ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 3,4 %-ով։ Հարավային Կովկասի տնտեսության անկումն ավելի մեծ է եղել և կազմել է -5,3 %, ինչը միայն համաճարակի հետ չի կապված, հայտնում է Business Media Georgia-ն:

2021 թվականին վրացական տնտեսության վերականգնման տեմպերն ավելի բարձր են եղել Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսածից։ Տնտեսության վերականգնման այս տեմպերը շարունակվել են նաև այս տարի։ Մարտին տնտեսությունն աճել է 10,6 %-ով, իսկ ապրիլին՝ 2,6 %-ով։ Նույն տարվա մայիսին աճի տեմպը կազմել է 25,8 %, որն ընթացիկ տարվա 5-րդ ամսում կազմում է 11,6 %։ Հունիսին Վրաստանի տնտեսությունն աճել է 7,2 %ով, որը հուլիսին կազմել է 9,7 %։ Իսկ այս տարվա առաջին 7 ամիսներին աճի միջին տեմպը 10,2 % է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 12,2 %։

Ադրբեջանի իրական տնտեսության ծավալը 1,1 %-ով գերազանցել է մինչ համաճարակը եղած մակարդակը։ Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանի իրական տնտեսության ծավալը 7,7 %-ով գերազանցել է նախահամաճարակային շրջանը, որը փետրվարին դեռ 3,3 % էր։ Դա կապված է մարտին նավթի գների կտրուկ աճի հետ։

Մասնավորապես, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և սահմանված պատժամիջոցների պատճառով նավթի գներն աճել են, իսկ նավթագազային արդյունաբերությունը գերիշխող է Ադրբեջանի տնտեսությունում։ Իրավիճակը չի փոխվել անգամ ապրիլին, հունվար-մայիսին տնտեսական աճը կազմել է 7,2 %, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 0,8 %։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի տնտեսության աճը կազմում է 6,2 %, ինչը 3,5 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա 7 ամիսների ցուցանիշը։

Համաճարակից հետո Հայաստանում անբարենպաստ իրավիճակ էր տնտեսության վերականգնման առումով: Բացի համաճարակի պատճառով տնտեսական սահմանափակ ակտիվությունից, Հայաստանի պարագայում լրացուցիչ բացասական հանգամանք էր 44-օրյա պատերազմը։ Հետևաբար, 2021 թվականին Հայաստանի տնտեսության չափը 2,0 %-ով ցածր կլինի մինչև համաճարակը եղած մակարդակից։

Այս տարվա մարտին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 6,7 %, իսկ առաջին եռամսյակի աճը կազմել է 9,6 %, ինչը համաճարակին նախորդած ժամանակահատվածի համեմատ աճել է 7,4 %-ով։ Արդեն մայիսից տնտեսության աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քանի որ աճն այս ժամանակահատվածում կազմել է 13,0 %, որը հունիսին հասել է 18,3 %-ի։ Հայաստանի տնտեսությունը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 19,4 %-ով։ Այսպիսով, ընթացիկ տարվա 7 ամիսներին աճի տեմպը կազմում է 13.1 %, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 5.0 %։

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Վրաստանում և Ադրբեջանում տնտեսության վերականգնման տեմպերը դրական էին, ինչն զգալիորեն անբարենպաստ էր Հայաստանի պարագայում։

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 5,5 %-ով, սակայն դա ակնհայտորեն հոռետեսական սցենարի նշան է, քանի որ աճի միտումը ներկա փուլում համեմատաբար բարձր է»։

Աղբյուրը՝   panorama.am