Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հունիսի 5-ին և 7-9-ի գիշերը և կեսօրից հետո, 6-ի առավելապես կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ին  կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

ՀՀ-04.06.png (101 KB)

Հունիսի 5-6-ն առավելապես երեկոյան ժամերին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-9-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան-04.06.png (16 KB)

Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    36°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        2.4°C (1967թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    20.8°C