Գեղարքունիքի մարզի ութ դպրոցների մարզադահլիճներ համալրվում են նոր ու անհրաժեշտ մարզագույքով
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստում դպրոցների մարզագույք հատկացնելու մասին համապատասխան որոշումը, հունիսի 4-ից Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող ութ հանրակրթական դպրոցներում մեկնարկել է մարզագույքի մատակարարման գործընթացը։ Դպրոցներին արդեն իսկ մատակարարվել են մարմնամարզական նստարաններ, բասկետբոլի վահանակներ և գնդակներ, պտտաձողեր, թենիսի ձեռնաթիեր, ցատկապարաններ, վոլեյբոլի ցանցեր և մարմնամարզական ներքնակներ։ Մազագույքի մատակարարման ամբողջական գործընթացը կավարտվի մեկ ամսվա ընթացքում։ Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 32 միլիոն 487 հազար 400 դրամ։
Մարզագույքով համալրվում են Ճամբարակի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2, Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1, Վարդենիսի թիվ 4 հիմնական,Գանձակի թիվ 1, Գանձակի թիվ 2, Գավառի Մ․ Բունիաթյանի անվան թիվ 8,Սևանի թիվ 6 և Լճափի միջնակարգ դպրոցների՝ նոր վերանորոգված մարզադահլիճները։
Հատկացված մարզագույքի առկայության պայմաններում դպրոցականները հնարավորություն կունենան ֆիզիկական առողջ միջավայրում մարզվելու և առողջ ապրելակերպ վարելու