Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Նախնական տվյալներով՝ միջազգային դիտորդների մեծ մասի գնահատմամբ ընտրությունները անցկացվել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան, բաց և քաղաքացիների կամարտահայտման համար պատշաճ պայմաններ ապահովելով։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք՝ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի շրջանակում։

Նախագահը նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Պետության ղեկավարը նաև հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ իրենց պետության զարգացման, խաղաղության և բարեկեցության մեջ»,-նշված է հայտարարության մեջ։