Առաջիկայում պետք է սկսենք TRIPP նախագծի շուրջ ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի վավերացման գործընթացը. Փաշինյան

Առաջիկայում պետք է սկսենք TRIPP նախագծի շուրջ ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի վավերացման գործընթացը. Փաշինյան

Առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը և այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք, բայց կարևոր է, որ այս ընթացքում կարողացանք ավարտին հասցնել TRIPP նախագծի շուրջ Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որն արդեն ստորագրված է, և առաջիկայում պետք է սկսենք վավերացման գործընթացը: Այդ մասին ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարևոր է արձանագրել, որ սա, իսկապես, իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև ՀՀ-ն, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի: Սա, իհարկե, մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում: 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները:

Ուզում եմ ասել նաև, որ մենք Հայաստանում, ընդհանուր առմամբ, երկաթուղային ենթակառուցվածքներն ավելի լավ վիճակի բերելուն ուղղված աշխատանքներ ենք իրականացնում, և այս պահին նաև հայտարարված է Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով, և մենք հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ կիրականացնենք որոշակի ծրագրեր»,- ասաց նա