Զբոսաշրջությունը մեր երկրում բում է ապրում, երկնիշ աճ ունենք. Փաշինյան

Զբոսաշրջությունը մեր երկրում բում է ապրում, երկնիշ աճ ունենք. Փաշինյան

Զբոսաշրջությունը մեր երկրում, եթե չչափազանցենք, բում է ապրում, որովհետև զբոսաշրջության երկնիշ աճ ունենք: Այս պահի դրությամբ ունենք բացարձակ ռեկորդ բոլոր ժամանակների հունվար-մայիս ամիսների համար: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նաև մթերքի արտահանման և ընդհանրապես արտահանումների կոնտեքստում եմ ուզում ասել, որ որովհետև զբոսաշրջիկի կողմից սպառվող արտադրանքը նույնպես արտահանվում է, մեծ հաշվով տարբերություն չկա՝ այդ ապրանքը նա սպառում է իր քաղաքացիության երկրո՞ւմ, թե՞ ՀՀ-ում:

Կարծում եմ՝ ընդհակառակը, հայաստանյան ապրանքի սպառումն ավելի ընդլայնվում է, որովհետև այնտեղ հայաստանյան ապրանքների հասանելիությունը սահմանափակ է, այստեղ էականորեն ավելի լայն է, և շատ ուրախ եմ, որ ՀՀ-ն շարունակում է իր զարգացումը որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն:

Սա կապված է նաև խաղաղության հետ, ներքին անվտանգության հետ, և մենք ինստիտուցիոնալ էական բարեփոխումներ ենք իրականացրել, այդ թվում՝ ներքին անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,- ասաց նա: