Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների ԿԸՀ-ն արձանագրում է, որ ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 507 հազար 216 է:
«Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 477 հազար 736:
Ընդհանուր ընտրողների թվից հաշված տոկոսային արտահայտություն՝ 58.94:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 2 մլն 605 հազար 100:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 204 հազար:
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպված կտորնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 474 հազար 41:
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2368:
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 476 հազար 409:
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 201 123:
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 1 մլն 128 հազար 918:
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 17 հազար 97»,- նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: