Արտակարգ իրավիճակ՝ Շիրակում․ տեղումները Գյումրու փողոցները դարձրել էին անանցանելի
Երեկ՝ հունիսի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Կեսգիշերին հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրի քաղաքի որոշ փողոցներում անհարմարություններ են ստեղծել թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Անգամ կային փողոցներ, որտեղ կարկուտի և անձրևաջրերի բարձրությունը հասնում էր 40-50 սանտիմետրի։ Այս մասին գրել է Ինֆոպորտը և տեսանյութեր հրապարակել։