ACSES․ Ինչ դեր ունի Իրանը Հայաստանի և սահմանակից երկրների արտաքին առևտրում

ACSES․ Ինչ դեր ունի Իրանը Հայաստանի և սահմանակից երկրների արտաքին առևտրում

ACSES վերլուծական կենտրոնը ուսումնասիրել է Հայաստանի արտաքին առևտրում Իրանի նշանակությունը և հրապարակում կատարել։ Այս դրա․

 Իրանում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին հետաքրքիր է հասկանալ, թե որքանով են տարածաշրջանի երկրները տնտեսական առումով կապված Իրանի հետ և ինչ ազդեցություն կարող են ունենալ այնտեղ ընթացող զարգացումները, օրինակ, տարածաշրջանային առևտրի վրա։
 Տարածաշրջանի երկրներից 2025 թվականին Իրանի հետ ամենամեծ առևտրաշրջանառությունը գրանցել է Թուրքիան՝ 5 միլիարդ 551 միլիոն դոլար, իսկ ամենափոքրը՝ Վրաստանը (291 միլիոն դոլար)։
 Սակայն պատկերն էապես փոխվում է, երբ դիտարկում ենք ոչ թե առևտրի բացարձակ ծավալները, այլ Իրանի մասնաբաժինը յուրաքանչյուր երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ։ Այս տեսանկյունից Իրանը համեմատաբար առավել կարևոր առևտրային գործընկեր է Հայաստանի համար․ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 3.6%-ը բաժին է ընկնում Իրանին։ 
Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում: