Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ

Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը:

Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև բուհերի, գիտական կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացրած հայտերը՝ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար կհատկացվի պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 257 տեղ, որից 211-ը՝ առկա, 46-ը՝ հեռակա ուսուցման համար։ Եվս 35 տեղ նախատեսվում է հատկացնել միջպետական համաձայնագրերով:

257 տեղերից 158-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 137 առկա և 21 հեռակա, իսկ 25-ը՝ հայագիտությանը՝ 20 առկա և 5 հեռակա:

Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի՝ ասպիրանտուրայի տեղերի բաշխումն իրականացվել է՝ կարևորելով պետության համար առաջնային և գերակա բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում։