Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազանատակարարումը։
ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ը՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի գազասպառողներ և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ։
ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ը՝ Կոտայքի մարզի Գեղարդ, Գողթ, Գառնի բնակավայրեր, Ձորաղբյուր բնակավայրի ամառանոցների գազասպառողներ, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում է հետևել անվտանգության կանոններին: