Ներկայացվել է ՀԾԿՀ 2025 թվականի բյուջեի կատարողականը
Սույն թվականի հունիսի 11-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀԾԿՀ 2025 թվականի բյուջեի կատարողականը։ Այն կազմել է շուրջ 1191.2 մլն դրամ, որն ըստ էության իրենից ներկայացնում է հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծությունը:
Հանձնաժողովի 2025 թվականի փաստացի ծախսը կազմել է 1102.7 մլն.դրամ կամ հաստատված բյուջեի 92.6%-ը: Հաստատված բյուջեի և փաստացի ծախսի տարբերությունը կազմել է 88.5 մլն դրամ կամ հաստատված բյուջեի 7.4%-ը, ինչը վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:
2025 թվականին հանձնաժողովն ապահովել է 11483.3 մլն դրամի չափով պետական տուրքերի, հարկային և այլ եկամուտների մուտքերը ՀՀ պետական բյուջե, որից 1191.1 մլն դրամը կազմել են կարգավորման պարտադիր վճարները