Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ բյուջեի կատարողականը

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ բյուջեի կատարողականը

2025 թվականին էապես փոխվել է կապիտալ ծախսերի կառուցվածքը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Եթե 2018 թվականին մեր ոլորտներում կապիտալ ծասերը կազմել են ընդամենը 1,3 մլրդ դրամ, ապա 2025 թվականին մեր ոլորտների կապիտալ ծախսերը հասել են 129,2 մլրդ դրամի: Սա նշանակում է, որ կապիտալ ծախսերը 2018-ի համեմատությամբ աճել են շուրջ 102 անգամ»,- ասաց նա:

2025-ին կապիտալ ծախսերի կատարողականը, ըստ նախարարի, կազմել է 90,4 տոկոս, իսկ սա նշանակում է, որ էապես բարելավվել են նախարարության կարողությունները՝ կապիտալ ծախսեր կատարելու:

«Միայն հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման ուղղությամբ նախորդ տարի 101 մլրդ դրամի կատարողական ենք ունեցել 2024 թվականի 30 մլրդ դրամի փոխարեն, ինչը նշանակում է, որ ավելի քան եռապատկել ենք աշխատանքներն իրականացնելու մեր արագությունը»,- ասաց նա: