Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության, սահմանային ընթացակարգերի բարելավման և բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին:

Հաղորդվում է, որ այդ համատեքստում կողմերն ընդգծել են երկու երկրների մաքսային մարմինների միջև առկա սերտ փոխգործակցության նշանակությունը: