Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից. քաղաքապետարան
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, զավթված համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 10/10, 10/11 և 10/12 հասցեներում ապամոնտաժվել են համայնքին պատկանող հողամասերում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված շինությունները:
Մանրամասն՝ տեսանյութում