Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը որոշ ժամանակով փակվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Մինչև ժամը 17:00–ն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Մլետա-Գուդաուրի հատվածում արգելվում է բեռնատարների երթևեկությունը։ Ճանապարհը բաց է մյուս տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք՝ Վրաստանում սկսվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու վնասված հատվածի վերանորոգումը։