Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
Տեղեկացնում ենք, որ Հայէկոնոմբանկի Arca մագնիսական ժապավենով (առանց չիպ) քարտերը սպասարկվելու են մինչև 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ:
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Arca մագնիսական ժապավենով քարտերը վերաթողարկել չիպային քարտերով:
Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղ քարտի անվճար վերաթողարկման համար:
Չիպային քարտերի օգտագործման պայմանները նույնն են, ինչ մագնիսական ժապավենով քարտերի դեպքում: Չիպային քարտերով գործարքներն ավելի ապահով են և հնարավորություն են ընձեռում իրականացնել նաև անհպում գործարքներ:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: