Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի. Արմեն Նուրբեկյան

Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի. Արմեն Նուրբեկյան

Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի: Արդեն մոտավորապես 5,6 միլիարդից ավելի է, և միայն այս տարի մոտավորապես արդեն 1,1 միլիարդ դոլարի արտարժութային պահուսստ ենք գնել: Այդ մասին խորհրդարանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ընթացքում հայտնեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Նրա խոսքով՝ ամենալավ բանը, որ ԿԲ-ն կարող է անել Կառավարության համար, դա մակրոտնտեսական կայունությունը և գների կայունությունը ապահովելն է, որը նաև տոկոսադրույքների կանխատեսելի մակարդակ կստեղծի, ինչը և փորձում են անել: