OpenSea-ի օգտատերերը կկարողանան միջնորդավճարներ վճարել MATIC-ի միջոցով

Առևտրի ծավալի առումով խոշորագույն NFT հարթակ OpenSea-ն ավելացրել է Polygon բլոկչեյնի աջակցությունը NFT-ների ցուցակագրման և գնման համար՝ ընդլայնելու օգտատերերի գործիքակազմն ու հարմարավետությունը:
OpenSea թիմն ասում է, որ Seaport Protocol Polygon պրոտոկոլի ինտեգրումն ընդամենը առաջին քայլն է գազի գինը նվազեցնելու համար։
«Seaport-ի ազդեցությունը դիտարկելուց և կարևոր արձագանքներն ուսումնասիրելուց մի քանի ամիս հետո մենք ուրախ ենք հայտարարել Polygon-ին աջակցության մասին: Առաջիկա ամիսներին մենք կավելացնենք աջակցություն Klaytn-ին և EVM-ի հետ համատեղելի այլ ցանցերին»,- խոստանում են OpenSea-ի մշակողները:
Հարթակի ներկայացուցիչները պնդում է, որ Seaport-ի օգտագործումը թույլ է տալիս մի քանի նոր գործառույթներ գործարկել Polygon-ում՝ ներառյալ հավաքածուներ և ատրիբուտներ առաջարկելը, ինչպես նաև NFT ստեղծողներին վճարումները: Կարևոր առանձնահատկությունը, որը կավելացվի ինտեգրման միջոցով, Polygon MATIC թոքենն օգտագործելու հնարավորությունն է՝ OpenSea-ում NFT-ներ ցուցակագրելու և գնելու համար:
«Յուրաքանչյուր ոք, ով գործարքներ է կատարում Polygon-ով OpenSea-ի միջոցով, այժմ կարող է վճարել գործարքների համար գազի վճարները MATIC-ի միջոցով», – շեշտում է հարթակի օպերատորը:
Հունիսին OpenSea-ն անցավ Seaport Protocol-ին՝ նոր սմարթ պայմանագիր, որն ըստ շուկայի՝ օգտատերերին հնարավորություն կտա գումար խնայել Ethereum ցանցում գազի վճարների վրա:
Աղբյուրը՝ b24.am