Հայաստանում ջրային և ոռոգման ենթակառուցվածքները զգալիորեն մաշված են

Հայաստանում ջրային և ոռոգման ենթակառուցվածքները զգալիորեն մաշված են
Հունիսի 18-ին ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը Ազգային ժողովում պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ներկայացնելով նախագիծը՝ Նվարդ Վարդանյանը նշել է, որ Հայաստանում ջրային և ոռոգման ենթակառուցվածքները զգալիորեն մաշված են, իսկ ջրի կորուստների մակարդակը՝ բարձր։ Նրա խոսքով՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ է ստեղծում ջրային ոլորտի արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության կայուն զարգացման համար։