ՀԲ զեկույց. Հայաստանում ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է

ՀԲ զեկույց. Հայաստանում ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է

Հայաստանում ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացավ` մարտի 6.6 տոկոսից (տ/տ) հասնելով 7.1 տոկոսի (տ/տ): ՀԲ«Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները. Հունիս 2026 թ․» զեկույցի համաձայն,  աճը շարունակվում էր պայմանավորվել շինարարության և հանքարդյունաբերության ոլորտների կայուն ակտիվությամբ` համապատասխանաբար 24.7 տոկոս (տ/տ) և 31.8 տոկոս (տ/տ) աճ:

 Հանքարդյունաբերության ոլորտում շարունակվեց կայուն ընդլայնումը` հիմնվելով 2025 թվականի վերջին սկսված վերականգնման վրա, որը հաջորդել էր ոլորտային մարտահրավերներին և անկումներին` միաժամանակ շահելով պղնձի ավելի բարձր գներից:

Մշակող արդյունաբերության ոլորտում ակտիվությունն աճեց 7.1 տոկոսով (տ/տ)` հաջորդելով նախորդ ամսվա 1.3 տոկոս դանդաղ աճին (տ/տ):

Ծառայությունները (առանց առևտրի) ևս աճեցին հիմնավոր 9.1 տոկոսով (տ/տ), իսկ առևտուրը մնաց հաստատուն: 2026 թ. հունվար-ապրիլ ամիսների հանրագումարով` տնտեսական ակտիվության տեմպն աճեց 6.9 տոկոսով (տ/տ)` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.7 տոկոսի (տ/տ)` այս կերպ պահպանելով աճի միտումը:

Մինչ օրս, Մերձավոր Արևելքի հակամարտությունն էական տեսանելի ազդեցություն չի ունեցել տնտեսական ակտիվության վրա: Հատկանշական է, որ արձագանքելով պարարտանյութերի գների բարձրացմանը` տեղական գյուղարտադրողներին աջակցելու նպատակով կառավարությունը նախատեսեց պարարտանյութերի սուբսիդավորման 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիր: