ՕՊԵԿ+-ը որոշել է կրճատել նավթի արդյունահանումը

ՕՊԵԿ+-ը որոշել է կրճատել նավթի արդյունահանումը

ՕՊԵԿ+-ը համաձայնեցրել է գործարքի օգոստոսյան չափորոշիչներին վերադարձը։ Հոկտեմբերին համաձայնագրի երկրներում նավթի արդյունահանումը կկրճատվի օրական 100 000 բարելով։ ՕՊԵԿ+-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, գրում է «Կոմերսանտը»։

Սակայն ՕՊԵԿ+-ի նիստի արդյունքներով հաղորդագրության մեջ նշվում է, որ դաշինքը պատրաստ է ցանկացած պահի հանդիպումներ անցկացնել՝ շուկայի իրավիճակին արձագանքելու համար։

Օգոստոսին Սաուդյան Արաբիայից ՕՊԵԿ+-ի ներկայացուցիչն ասել էր, որ դաշինքը պատրաստ է կրճատել նավթի արդյունահանումը, եթե այժմ պատժամիջոցների տակ գտնվող Իրանից հումքը կրկին վաճառվի համաշխարհային շուկայում: Արդյունքում համաշխարհային շուկայում նավթի ավելցուկը կարող է աճել։

Սեպտեմբերին ՕՊԵԿ+-ն ավելացրել է նավթի արդյունահանումն օրական ընդամենը 100 000 բարելով: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ նավթի գներն ընկել են մեկ բարելի դիմաց 100 դոլարից: Սա պահեստային կարողությունների բացակայության արդյունք է դարձել։

Ըստ այդ պայմանագրերի, սեպտեմբերին Ռուսաստանը պետք է արդյունահանումը հասցնի օրական 11 մլն բարելի:

Աղբյուրը՝   news.am