Այս տարվա 7 ամիսներին ՀՀ-ում հանցագործություններն աճել են 33 տոկոսով, սպանությունները՝ 5 անգամ

Այս տարվա 7 ամիսներին ՀՀ-ում հանցագործություններն աճել են 33 տոկոսով, սպանությունները՝ 5 անգամ

Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է 20963 հանցագործության դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 5237-ով կամ 33 տոկոսով:

Վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն, անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 1562-ով կամ 70 տոկոսով: Սպանությունները 33-ից դարձել են 163, աճը՝ շուրջ 5 անգամ:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները աճել են 2669-ով կամ 81 տոկոսով:

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 444-ով կամ 5,5 տոկոսով:

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 234-ով կամ շուրջ 16 տոկոսով:

Իսկ ահա հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործությունները նվազել են 71-ով կամ 13 տոկոսով:

Աղբյուրը՝   news.am