Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումների համաձայն՝ հունիսի  23-ի և 25-ի կեսօրից հետո, 26-27-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի ևս 3-4 աստիճանով։

Երևանում հունիսի 23-ի երեկոյան, 24-ի օրվա ընթացքում սպասվում է, 26-ի գիշերը, 27-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի  25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Երևան քաղաքի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         8.9°C (1963թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    22.8°C