Ռուսաստանն ու Իրանը կարող են հասնել 10 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության

Ռուսաստանն ու Իրանը կարող են հասնել 10 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության

Ռուսաստանն ու Իրանը կարող են փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է BRICS Hub հարթակի իրանական ուղղության ղեկավար Մուհամմադ Աբեդ Ամիրին:

«Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն այժմ մոտ 4 կամ 4.8 միլիարդ դոլարի սահմաններում է։ Եթե վճարումների հարցը լուծվի Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև ընդհանուր առմամբ BRICS երկրների միջև, ապա, ամենայն հավանականությամբ, այն կհասնի մոտ 10 միլիարդ դոլարի»։

BRICS Hub-ի ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հնարավորությունները շատ են. ընդհանուր առմամբ մեծ ներուժ կա թե Իրանում, թե Ռուսաստանում։ Սակայն առայժմ կան որոշ դժվարություններ, որոնք խոչընդոտում են այդ ներուժի իրացմանը։

Ամիրիի խոսքով՝ Իրանը ջանքեր է գործադրում, որպեսզի Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճի։

«Մենք մտադիր ենք լուծել լոգիստիկային, մաքսային գործընթացներին և այլ հարցերին վերաբերող խնդիրներ։ Իրանի կողմից կատարվել են բազմաթիվ ներդրումներ, որոնք օգնել են բիզնեսին, որպեսզի հանգիստ կարողանա իր ապրանքներն ուղարկել Էնզելիից Աստրախան։ Թե Իրանը, թե Ռուսաստանն աջակցում են, որպեսզի վճարումների և լոգիստիկայի հետ կապված խնդիրները լուծվեն»։