Պարենային ապրանքների համաշխարհային գներն օգոստոսին նվազել են

Պարենային ապրանքների համաշխարհային գներն օգոստոսին նվազել են

Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների գնային ինդեքսը նվազում է 1,9 տոկոսով, մինչդեռ ՊԳԿ նոր կանխատեսումներով 2022 թվականին սպասվում է հացահատիկային մշակաբույսերի արտադրանքի կրճատում։

Պարենային ապրանքների համաշխարհային գների բարոմետրն օգոստոսին՝ հինգերորդ ամիսն անընդմեջ, անկում է արձանագրել. նվազել են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները:

Միավորված ազգերի կազմակերպության ՊԳԿ կողմից հրապարակված նոր զեկույցում ասվում է, որ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսն օգոստոսին միջինում 138,0 միավոր է կազմել, որը 1,9 տոկոսով ցածր է հուլիսի ցուցանիշից։    

Հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսն անցած ամսվա համեմատ 1,4 տոկոս անկում է գրանցել, որը պայմանավորված է ցորենի միջազգային գների 5,1 տոկոսով նվազումով:

Օգոստոսին բուսական յուղերի գնային ինդեքսը հուլիս ամսվա համեմատ 3,3 տոկոսով նվազել է:

Կաթնամթերքի գնային ինդեքսն օգոստոսին 2,0 տոկոս աճ է արձանագրել, որը 23,5 տոկոսով բարձր է 2021 թվականի օգոստոսի ցուցանիշից։

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը հուլիսի համեմատ 1,5 տոկոսով նվազել է, սակայն շարունակում է 8,2 տոկոսով բարձր լինել մեկ տարի առաջվա գնից։ Շաքարի գնային ինդեքսը նվազել է 2,1 տոկոսով:

Աղբյուրը՝   banks.am