Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումների համաձայն՝ հունիսի 27-ին շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը, 26-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հունիսի  25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    40.2°C (2021 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        9.7°C (1969 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    23.5°C