Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 11.7 տոկոս

Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 11.7 տոկոս
2026 թ. մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 11.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 9.9%: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.
  • շինարարություն՝ 27.1% աճ,
  • ծառայություններ՝ 14․7% աճ,
  • արդյունաբերություն՝ 9․5% աճ
  • առևտրի շրջանառությունը մնացել է անփոփոխ։
2026 թ. մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 5․3 %-ով. արտահանումը նվազել է 11․5 %-ով, իսկ ներմուծումը՝ 1․6 %-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.2%: