Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հունիսի  26-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ՀՀ-25.06.png (123 KB)

Երևանում հունիսի  26-ի գիշերը և 27-ի օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան-25.06.png (30 KB)

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    38.4°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       10.2°C (1983թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    23.8°C