Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին ու ուղիներին առնչվող հարցեր

Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին ու ուղիներին առնչվող հարցեր

Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Յուստ Ֆլամանդի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին ու ուղիներին առնչվող հարցեր։

Նախարարի տեղակալը ներկայացրել է գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերությանը, Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և այլ հարցերի: