ԱՄՆ-ն ու Հայաստանը խորացնում են ակադեմիական համագործակցությունը

ԱՄՆ-ն ու Հայաստանը խորացնում են ակադեմիական համագործակցությունը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան կատարած այցի ժամանակ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ընդգծեց հայ-ամերիկյան ակադեմիական փոխգործակցության կարևորությունը։
ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Ֆլորիդայի համալսարանի և ՀՊՏՀ-ի միջև ձևավորված գործընկերության արդյունքում ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմն ամրապնդում են ԲՏՃՄ կրթությունը, ձեռներեցությունն ու նորարարությունը Հայաստանում։ Գործերի հավատարմատար Ալենը տպավորված էր ուսանողների զեկուցումներով, իսկ բովանդակալի զրույցը շարունակվեց հարց ու պատասխանի տեսքով։
Ներդրում կատարելով ի նպաստ կրթության, նորարարության և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման՝ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը օգնում են կառուցել առավել բարեկեցիկ ապագա մեր երկու երկրների համար։