Եղեգնաձորում պետբյուջեի միջոցներով կկառուցվի սպորտային համալիր

Եղեգնաձորում  պետբյուջեի  միջոցներով կկառուցվի  սպորտային համալիր

Եղեգնաձոր համայնքում նախատեսվում է պետբյուջեի  միջոցներով կառուցել սպորտային համալիր: Նման որոշում ընդունել է ՀՀ կառավարությունը:

Որոշմամբ Վայոց ձորի մարզպետարանն առաջարկել է Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Եղեգնաձոր քաղաքի  Սպանդարյան փողոց 40/3 հասցեում գտնվող  2.2446 հա տարածքը և վերջինիս վրա գտնվող շինությունները նվիրաբերել ՀՀ-ին։

Կարգավորման նպատակն է յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզակառույցի առկայություն, որն անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ, ինչպես նաև սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։