Մեծ Բրիտանիայում փախստականներին կպարտավորեցնեն վճարել £10 հազար բնակության համար
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրում ապաստան ստացած անձինք աշխատանք սկսելուց հետո պետք է վերադարձնեն մոտ £10 հազար՝ բնակության և պահպանման ծախսերի համար։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը։
«Ապաստան ստացած անձանց աջակցությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն։ Հենց որ մարդիկ կարողանան իրենց ներդրումն ունենալ և հատուցել բրիտանացի ժողովրդի առատաձեռնության համար, մենք ակնկալում ենք, որ նրանք դա կանեն», — նախարարի խոսքերը փոխանցում է BBC News հեռուստաալիքը։
Նշվում է, որ չափահաս միգրանտները, որոնք ունեն փախստականի կարգավիճակ կամ անժամկետ կացության թույլտվություն, պետք է այդ գումարը վճարեն աստիճանաբար՝ մինչև մշտական բնակության թույլտվություն ստանալու համար դիմելու հնարավորություն ստանալը։ Ներքին գործերի նախարարությունը դեռ չի սահմանել եկամտի շեմը, որը անհրաժեշտ կլինի ամսական վճարումները սկսելու համար, սակայն ապագայում այն իրավունք կունենա ճշգրտելու վճարի չափը։