Ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթ. հուլիսի 9-10
Ինժեներական քաղաքում հուլիսի 9-10-ը կանցկացվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի և «Գիտության և տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամ»-ի համատեղ իրականացվող ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը։
Ծրագրի նպատակն է աջակցել ռազմարդյունաբերական ոլորտի նորարարական մշակումներին՝ գաղափարի փուլից մինչև նախատիպի ստեղծում և պետական փորձարկումների իրականացում:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 30 մլն ՀՀ դրամ:
Հատուկ մասնագիտական ժյուրիի գնահատմամբ հաղթող թիմերը դրամաշնորհների կարժանանան «Լավագույն գաղափար» (TRL 1-3) և «Ամենախոստումնալից մշակում» (TRL 3- 6) անվանակարգերով։